ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ

 

Դպրոցականի ֆիլհարմոնիան ստեղծվել է 1964թ.' մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության, ազգային և դասական երաժշտությունը սիրելի և հասկանալի դարձնելու նպատակով: Մեր կազմակերպած միջոցառումները ունեն իրենց առանձնահատկությունները և նշանակությունը: Այս միջոցառումները ըստ էության դաս-համերգներ են, որոնց ընթացքում բանախոսը (այլ կերպ ասած' ուսուցիչը) բացատրում, պարզաբանում, վերլուծում է տվյալ թեմայի հետ կապված բոլոր հիմնահարցերը: Միջոցառման ավարտից հետո ունկնդիրները' դպրոցականները, սպառում են տվյալ թեմայի հետ կապված իրենց հուզող բոլոր հետաքրքրությունները, նրանց հնարավորություն է տրվում հարց ու պատասխանի: Դաս-համերգների ընթացքում անվանի երաժիշտները ներկայացնում են ազգային նվագարանները, երաժշտական գործիքները, անվանի կոմպոզիտորների ստեղծագործական կյանքը, նրանց ապրած ժամանակաշրջանն ու երաժշտության առանձնահատկությունները: Համերգները տեղի են ունենում Հայպետֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, ինչպես նաև հանրապետության մարզերում և Արցախում: Դպրոցականի ֆիլհարմոնիան մասնաճյողեր ունի Գյումրիում, Կապանում, Վայոց Ձորում և Ստեփանակերտում: