![]() |
Հայերեն լրիվ' «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»
պետական ոչ առևտրային կազմակերպություն
Կրճատ' «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
Ռուսերեն լրիվ' Государственная некoммерческая организация
"Государственная Филармония Армении"
Կրճատ' ГНО "Государственная Филармония Армении"
Անգլերեն լրիվ' "The State Philharmony of Armenia"
Non-commercial State Organization,
Կրճատ' "The State Philharmony of Armenia " NCSO:
1932թ. մայիսի 1-ին Երևանի կուլտուրայի տան համերգային բյուրոն վերակազմվում է պետֆիլհարմոնիայի:
1924 թ. Ալ. Սպենդիարյանի ղեկավարությամբ Երևանում կազմակերպվում է սիմֆոնիկ նվագախումբ, որի առաջին համերգը կայացավ դեկտեմբերի 10-ին:
Դեռևս 1924 թվականին Մոսկվայում ստեղծված Կոմիտասի անվան կվարտետը (որի առաջին կազմում էին Ա. Գաբրիելյանը, Լ. Օհանջանյանը, Մ. Տերյանը, Ս. Ասլամազյանը) և Սպենդիարյանի անվան կվարտետը 1938 թ. միանում են ֆիլհարմոնիային:
1927 թ. Երևանում կազմակերպվում է «Հայ աշուղներ» խումբը' Շարա Տալյանի ղեկավարությամբ, որը հետագայում վերածվեց Սայաթ-Նովայի անվան գուսանական անսամբլի:
ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1934 թ. հունիսի 19-ի թիվ 56 և ֆիլհարմոնիայի 1934 թ. հուլիսի 3-ի թիվ 42 հրամանների համաձայն, կազմակերպվում է առաջին պետական արևելյան սիմֆոնիկ նվագախումբը:
ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատի սովետին կից Արվեստի գործերի վարչության 1936 թ. մայիսի 4-ի թիվ 336 և ֆիլհարմոնիայի 1936 թ. մայիսի 7-ի թիվ 18 հրամանների համաձայն, Ֆլորայի այգին հանձնվում է ֆիլհարմոնիային:
1936 թվականին ստեղծվում է ջազ օրկեստրը:
Ֆիլհարմոնիայի 1937թ. դեկտեմբերի 21-ի թիվ 165 հրամանով ստեղծվում է ժողովրդական գործիքների անսամբլը:
1938 թ. կազմակերպվում է հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը' կոմպոզիտոր Ա. Այվազյանի ղեկավարությամբ:
Հայկական էթնոգրաֆիկ անսամբլը, որը ստեղծվել էր 1937 թ. սեպտեմբերի 14-ի թիվ 165 հրամանի համաձայն' 1938 թ. ֆիլհարմոնիայի թիվ 184 հրամանով կազմալուծվում և միանում է երգի-պարի անսամբլին:
Ֆիլհարմոնիայի 1938 թ. ապրիլի 21-ի թիվ 121 հրամանով ժողգործիքների անսամբլը վերածվել է մի քանի անսամբլների:
Ֆիլհարմոնիայի 1939 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 239 հրամանով Կապելլան վերանվանվում է Պետական երգչախմբի, որը ստեղծվել էր 1937 թ. սեպտեմբերի 14-ի թիվ 165 հրամանի համաձայն:
1941 թ. մայիսի 16-ին կազմակերպվում է պետական սիմֆոնիկ նվագախումբը:
1958 թ. նոյեմբերի 1-ի ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրի թիվ 383 հրամանով սկսում է գործել Հայաստանի պարի պետական անսամբլը:
Սկզբնավորման առաջին տարիներին ֆիլհարմոնիան ունեցել է հետևյալ կառուցվածքը.
1. Ընդհանուր բաժին
2. Կադրերի բաժին
3. Համերգների կազմակերպման բաժին
4. Համերգների բաժին
5. Ռեկլամային բաժին
Ֆիլհարմոնիայի կազմի մեջ են մտել.
1. Համերգային մեծ դահլիճը
2. Համերգային փոքր դահլիճը
3. Ֆիլհարմոնիայի Լենինականի ֆիլիալը
4. Պետական երգչախումբը
5. Կոմիտասի անվան կվարտետը
6. Պետական սիմֆոնիկ նվագախումբը
7. Երգի-պարի վաստակավոր անսամբլը
8. Պետական էստրադային նվագախումբը
9. Ժողովրդական գործիքների անսամբլը
10. Հայկական պարի խումբը
11. Պարի պետական անսամբլը
12. Ա. Բաղդասարյանի աշխարհի ժողովուրդների երգի-պարի անսամբլը
13. Սայաթ-Նովայի անվան գուսանական անսամբլը
14. Ամառային թատրոնը
15. 10-րդ տնտհաշվարկային բրիգադը
16. Մենակատարների խումբը
17. Հաշվապահություն
Ստեղծման օրվանից Հայպետֆիլհարմոնիան գործել է ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատի խորհրդին կից արվեստի գործերի վարչության ենթակայության տակ, այնուհետև 1953 թվականից' Կուլտուրայի մինիստրության արվեստի գործերի վարչության, իսկ 1969 թվականից' Կուլտուրայի մինիստրության ենթակայության տակ, ունենալով հետևյալ կառուցվածքը.
1. Ընդհանուր բաժին
2. Գեղարվեստական խորհուրդ
3. Համերգային բաժին
4. Համերգների կազմակերպման բաժին
5. Ռեկլամային բաժին
6. Դպրոցականի ֆիլհարմոնիա
7. Կադրերի բաժին
8. Հաշվապահություն
Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիան կոչվել է'
1. Հայկական պետական ֆիլհարմոնիա,
2. ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր Հայաստանի պետական ֆիլհարմոնիա,
3. 1976 թ. ստեղծվում է «Հայհամերգ» միավորումը, որի կազմի մեջ են մտնում ֆիլհարմոնիան և էստրադայի համերգային կազմակերպությունները,
4. 1984 թ. «Հայգլխհամերգ»,
5. 1989 թ. լուծարվում է «Հայգլխհամերգ» միավորումը' գործառույթները հանձնելով Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Հայաստանի պետական ֆիլհարմոնիային,
6. ՀՀ մշակույթի նախարարի 1991 թ. սեպտեմբերի 30-ի թիվ 413 հրամանի համաձայն, լուծարվում է «Հայպետֆիլհարմոնիա» միավորումը,
7. 1993-94 թթ. ստեղծվում է Հայաստանի ֆիլհարմոնիկ պետական գործակալությունը, որպես հյուրախաղեր կազմակերպող օղակ,
8. 1999 թ. ՀՀ մշակույթի նախարարության Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր Հայաստանի պետական ֆիլհարմոնիա:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հիմնադրման առաջին իսկ տարիներից զբաղվել է երաժշտական կյանքի կազմակերպմամբ, պրոֆեսիոնալ երաժշտական կոլեկտիվների ստեղծմամբ, ազգային և համաշխարհային դասական երաժշտության տարածմամբ, ինչպես նաև հանրապետությունում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների համերգների կազմակերպմամբ (Հ. Նեյգաուզ, Վ. Բարսովա, Յա. Ֆլիեր, Դ. Օյստրախ, Լ. Օբորին, Ս. Ռիխտեր և ուրիշներ):
Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ռազմի դաշտում, հայ երաժիշտների ելույթները կազմակերպվել են ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ:
Ֆիլհարմոնիայի կապերը ԽՍՀՄ և արտասահմանյան համանուն կազմակերպությունների հետ ընդլայնվեցին 60-ական թվականներից: Հայաստանի լավագույն համույթներն ու մենակատարները (Նար Հովհաննիսյան, Տաթևիկ Սազանդարյան, Գոհար Գասպարյան, Ժան Տեր-Մերկերյան, Կոմիտասի անվան լարային քառյակ, Հայաստանի պարի պետական անսամբլ և այլն) սկսեցին հյուրախաղային շրջագայություններով հանդես գալ Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում:
Հայաստանում հյուրախաղերով հանդես եկան այնպիսի երաժիշտներ ու նվագախմբեր, ինչպիսիք էին Ի. Ստեռնը, Կ. Ցեկին, Վ. Կլայբեռնը, Ա. Ֆիշերը, Բի Բի Կինգը, Ի. Սումակը, Լ. Կոգանը, Դ. Շաֆրանը, Է. Գիլելսը, Գ. Գինսբուրգը, Լ. Ամարան, Լ. Չուքասզյանը, Ժ. Բրելը, Պ. Ժամկոչյանը, Շ. Ազնավուրը, Կլիվլենդի փողային նվագախումբը, Միչիգանի համալսարանի սիմֆոնիկ նվագախումբը, ՙԼիդիան՚ լարային քառյակը և այլն:
1976 թ. Հայֆիլհարմոնիայի հիման վրա ստեղծվեց «Հայհամերգ» միավորումը, որի կազմի մեջ մտան ֆիլհարմոնիան և էստրադայի համերգային կազմակերպությունները: Սերտ կապեր հաստատվեցին միութենական երկու խոշոր համերգային կազմակերպությունների' «Սոյուզկոնցերտի» և «Գոսկոնցերտի» հետ, որոնց հետ ակտիվ համերգահյուրախաղային գործունեություն ծավալվեց: Ակտիվացան խորհրդային հանրապետությունների միջև մշակութային կապերը, հայ երաժիշտների ու համույթների հյուրախաղերը ԽՍՀՄ հանրապետություններում և արտասահմանում: Հանրապետությունում կազմակերպվեցին լայնամասշտաբ համերգ-ներկայացումներ, թատերականացված տոնահանդեսներ, մասսայական միջոցառումներ (որոնց մասնակցում էին նաև անվանի մարզիկներ), հանրապետական և անդրկովկասյան փառատոներ, կինոյի, թատրոնի և էստրադայի նշանավոր մենակատարների հյուրախաղեր: Հայհամերգի կազմում ընդգրկված էին հանրապետության լավագույն կոլեկտիվներն ու մենակատարները, ինչպիսիք էին Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Հայաստանի կամերային անսամբլը, Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի ժողգործիքների նվագախումբը, Վ. Սահակյանի գուսանական անսամբլը, Արև Բաղդասարյանի աշխարհի ժողովուրդների երգի-պարի անսամբլը, Գեորգի Մինասյանը, Արա Բաբաջանյանը, Զառա Տոնիկյանը, Ստաս Նամինը և ուրիշներ:
Միջոցառումները տեղի էին ունենում ոչ միայն հանրապետության համերգային դահլիճներում, այլև բացօթյա տարածքներում, նույնիսկ ամենահեռավոր գյուղական բնակավայրերում:
Սիրված և մեծ ընդունելության արժանացած միջոցառումներից էին «Ոսկե աշուն», «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները, կամերային ու սիմֆոնիկ երաժշտության փառատոները, Խորհրդային Միության հանրապետությունների մայրաքաղաքներում հայ արվեստի գործիչների «Բարեկամության գնացք» համերգաշարը, որում ընդգրկված էին 400-600 արտիստներ: Ֆիլհարմոնիայի համագործակցությունը ՀՀ կոմպոզիտորների ու ՀՀ գրողների միությունների հետ նպաստեց նրանց ստեղծագործությունների կատարմանն ու տարածմանը:
«Փնտրում ենք տաղանդներ» ստուդիայի ստեղծումով բեմ բարձրացան երիտասարդ տաղանդավոր կատարողներ:
Այդ տարիներին «Ա. Խաչատրյան» մեծ համերգասրահում և կամերային երաժշտության տանը երգեհոնի տեղադրումը նպաստեց երգեհոնային երաժշտության զարգացմանը:
ՀՀ կառավարության 2009 թ. 741-Ա 2 որոշման համաձայն, «Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ը և «Ա. Բաբաջանյան համերգասրահ» ՊՈԱԿ-ը միանում և դառնում են մեկ կազմակերպություն:
Կազմակերպության դահլիճը 2005 թվականից կրում է հայ մեծագույն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը:
Կազմակերպության դահլիճի անվանումն է'
Հայերեն լրիվ' «Առնո Բաբաջանյանի անվան դահլիճ»
Ռուսերեն լրիվ' "Зал имени Арно Бабаджаняна"
Անգլերեն լրիվ' "Concert Hall after Arno Babajanyan"
ա/ ազգային կատարողական արվեստի քարոզչություն,
բ/ հայ, համաշխարհային դասական և ժամանակակից լավագույն ստեղծագործությունների տարածում հանրապետությունում և արտերկրում,
գ/ համերգային գործունեության արդիական ծրագրերի իրականացում,
ե/ աճող սերնդի գեղագիտական ճաշակի բարձրացման և ազատ ժամանակի կազմակեպման նպատակով դպրոցականի ֆիլհարմոնիայի գործունեության կազմակերպում:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կազմակերպում է համերգներ և մշակութային միջոցառումներ, ստեղծագործական ստուգատեսներ, փառատոներ, մրցույթներ, շնորհանդեսներ, գիտամշակութային խորհրդաժողովներ, հանդիպումներ, գրական-երաժշտական երեկոներ, պետական տոներին և հոբելյաններին նվիրված միջոցառումներ, մասնակցում արտերկրում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպմանը: Իր իրավասության սահմաններում որոշում է իր կողմից կազմակերպվող համերգների, մշակութային միջոցառումների ձևերը, բովանդակությունն ու դրանց հրապարակային ցուցադրման և գովազդի կարգը: Կազմակերպում է ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների հյուրախաղեր, համագործակցում միջազգային և այլ կազմակերպությունների հետ, իրականացնում համատեղ միջոցառումներ:
ՀՊՖ-ն կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ ձևերը.
1. իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով տեսագրությունների և ձայնագրությունների պատրաստում և իրացում,
2. մշակութային միջոցառումների կազմակերպման և իրականացման ծառայությունների մատուցում,
3. հրատարակչական գործ:
2010 թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ունի հետևյալ կառուցվածքը.
1. Վարչական անձնակազմ
2. Ընդհանուր բաժին
3. Հաշվապահություն
4. Արտաքին կապերի բաժին
5. Գովազդա-հրատարակչական բաժին
6. Համերգա-հյուրախաղային բաժին
7. Գեղարվեստա-արտիստական բաժին
8. Մենակատարների անսամբլ
9. Կամերային երգչախումբ
10. Դպրոցականի ֆիլհարմոնիա
11. Վարչական-սպասարկող
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճ)
Համերգասրահն ունի հրաշալի ակուստիկա, 300 տեղանոց դահլիճ:
Մամուլի սրահ
Մամուլի ասուլիսի սրահում կազմակերպվում են ասուլիսներ, մեծարման երեկոներ, ցուցահանդեսներ, կորպորատիվ հավաքույթներ:
Ցուցասրահներ
Կազմակերպվում են ցուցահանդեսներ, գովազդներ, շնորհանդեսներ, երեկույթներ, PR ծրագրեր:
Կինոսրահ
Հետահայաց ֆիլմերի ցուցադրություններ